18 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր հրդեհի պատճառով Թուրքիայում բազմաթիվ մարդիկ են տուժել

Խոշոր հրդեհի պատճառով Թուրքիայում բազմաթիվ մարդիկ են տուժել

Թուրքիայում բռնկված խոշոր հրդեհի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել։ Հրդեհը բռնկվել է Սաքարյա քաղաքի Հենդեք թաղամասի գործարանում․ այս մասին տեղեկացնում է TRT Haber-ը՝ Anadolu գործակալությանը հղումով։

«Անհայտ պատճառով մակարոնեղենի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել է 20 մարդ, ովքեր հետագայում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

Ռազմագերիներ