Առնվազն վեց մարդ է զոհվել «Բորիս» փոթորկի պատճառով, որը հարվածել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այս մասին հայտնում է KP.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Ռումինիայում աղետի զոհ է դարձել առնվազն չորս մարդ, Նիսա գետում խեղդվել է Լեհաստանի մեկ բնակիչ։ Ավստրիայում փրկարարական աշխատանքների ժամանակ հրշեջ է մահացել։
Նշվում է, որ եվրոպական տարբեր քաղաքներում տեղական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում թմբերի ամրացման համար։ Որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրամատակարարման։