06 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև․ Իրակլի Կոբախիձ

Ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև․ Իրակլի Կոբախիձ

Ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանի ժողովրդի առջև հենց այս ընտրությունն է դրված․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա հայտարարել է, թե վստահ է՝ հոկտեմբերի 26-ին ժողովուրդը հստակ ոչ կասի պատերազմին և կընտրի խաղաղությունը, որն անհրաժեշտ պայման է Վրաստանի առաջընթացի և զարգացման համար:

Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանն անպայման կունենա լուսավոր, եվրոպական ապագա, որին կարելի է հասնել միայն խաղաղության պահպանման և արժանապատվությունը պաշտպանելու ճանապարհով։

«Հոկտեմբերի 26-ի ընտրությունները վճռորոշ հանրաքվե են, որտեղ ժողովուրդը նույնպես պետք է ընտրություն կատարի անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների միջև։ Ես վստահ եմ, որ այս դեպքում էլ Վրաստանի ժողովուրդը հստակ ընտրություն կկատարի»։