Լրագրող Քերոլ Մարկովիչը հրապարակել է Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող տղամարդու լուսանկարը։ Ամերիկյան լրատվամիջոցները նրան ճանաչել են որպես Ռայան Ուեսլի Ռութ: 58-ամյա տղամարդու սոցիալական ցանցերը լցված են ուկրաինամետ և հակաիսրայելական բովանդակությամբ հրապարակումներով։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Ռաուտի մասին հայտնի է, որ նա ակտիվորեն աջակցում էր Ուկրաինային, կոչ է անում ԱՄՆ նախագահին «բոլոր առկա զենքերն» ուղարկել Ուկրաինա և ազատ արձակել ամերիկացի զինվորականներին, որպեսզի նրանք որպես վարձկաններ կռվեն Ուկրաինայում։ Ռաուտը նաև գումար է հավաքել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար սոցիալական ցանցի իր էջում կան լուսանկարներ Մայդանից։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հերթական մահափորձն է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ․ գրել էր The New York Times-ը։