15 Նոյ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց. Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց. Տիգրան Աբրահամյան

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման,
և
Արցախի
Հանրապետության
գոյության
դադարեցման
վերաբերյալ
նախագահի
հրամանագիրը
աբսուրդի
ժանրից
էր
և,
առհասարակ,
նման
հրամանագիրը
չէր
էլ
կարող
օրինական
լինել.
ֆեյսբուքյան
իր
էջում
գրել
է
«Պատիվ
Ունեմ»
խմբակցության
քարտուղար
Տիգրան
Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝  նման որոշում
կայացնողը
 գիտեր, որ դա մեղմ ասած ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները և,  որ Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է:

Աբրահամյանը խոսել է այդ պահին Արցախի իշխանության կողմից հրամանագիրը չստորագրելու հետևանքների մասին և նշել, որ Արցախում
չգտնվածների
համար
դժվար
է
պատկերացնել,
թե
ինչ
կլիներ,
եթե
ադրբեջանական
զորքերը
մուտք
գործեին
Ստեփանակերտ
և
մյուս
բնակավայրեր:

«Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու,
Մարտակերտի,
Ասկերանի
շրջաններ,
որտեղ
դեռ
100 հզ-ից ավելի մարդ կար: Այս տեսանկյունից
արցախցին
ինքը
միայն
օբյեկտիվ
գնահատական
կարող
է
տալ
ստեղծված
իրավիճակին,
իսկ
բարոյական
տեսանկյունից,
այս
պահին
բարդ
է
արցախցու
փոխարեն
այս
կամ
այն
պնդումն
անել,
որովհետև
իրավիճակի
ողբերգությունն
ու
դրա
դրսևորումներն
ակնհայտ
էին»,-ասել է Աբրահամյանը
հավելելով՝
 հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման
քաղաքական,
ռազմական
և
մնացած
գործոնները: