24 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի անվտանգության և իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի անվտանգության և իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ավստրալիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ պատճառաբանելով այնտեղ մարդու իրավունքների խախտումներով։ Իրանի 5 քաղաքացիներ հայտնվել են երկրի «սև ցուցակում»․ հայտարարել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Փենի Վոնգը։

«Մահսա Ամինիի ողբերգական մահվան երկրորդ տարելիցին Ավստրալիայի կառավարությունը հասցեական տնտեսական պատժամիջոցներ և ճանապարհորդական արգելքներ է սահմանում ևս հինգ իրանցիների նկատմամբ, որոնց թվում են անվտանգության և իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ», – նշվել է հայտարարության մեջ։

Նախարարը նաև նշել է, որ Ավստրալիան հասցեական պատժամիջոցներ է սահմանել Իրանի 195 քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ։ «Այս միջոցները ցույց են տալիս Իրանին մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մեր վճռականությունը», – նշել է նա:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանությունը 22-ամյա Մահսա Ամինին բերման է ենթարկել 2022 թվականի սեպտեմբերին՝ ոչ պատշաճ հիջաբ կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: