15 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։

Մարզերում սեպտեմբերի16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։