15 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջին 70 տարվա մեջ ամեաուժեղ թայֆունը Շանհայում դարձել է մոտ կես միլիոն մարդու տարհանման պատճառ

Վերջին 70 տարվա մեջ ամեաուժեղ թայֆունը Շանհայում դարձել է մոտ կես միլիոն մարդու տարհանման պատճառ

Շանհայի իշխանությունները հայտնել են վերջին ավելի քան յոթ տասնամյակի ընթացքում տեղի ումեցած ամենաուժեղ թայֆունի մասին: Այն չինական ֆինանսական կենտրոնին հարվածել է ազգային տոնի ժամանակ: Հետաձգվել են թռիչքները, գնացքների և տրանսպորտի երթևեկությունը կանգ է առել:

Չինաստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 151 կմ/ժ քամու արագություն: Պետական լրատվամիջոցները դա նկարագրել են որպես ամենաուժեղ փոթորիկը, որը հարվածել է Շանհային 1949 թվականից ի վեր: Ավելի քան 414,000 մարդ տարհանվել է: Ցուցահանդեսային կենտրոններն ու դպրոցական մարզադահլիճները վերածվել են ժամանակավոր կացարանների: Նմանատիպ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել նաև հարևան Չժեցզյան և Ցզյանսու նահանգներում։ Երկուշաբթի կեսօրվա դրությամբ ամբողջ տարածաշրջանում չեղայալ է հայտարարվել ավելի քան 1600 չվերթ: