27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում ձերբակալվել է Samsung-ի ավելի քան 100 աշխատակից

Հնդկաստանում ձերբակալվել է Samsung-ի ավելի քան 100 աշխատակից

Հնդկաստանում Samsung-ի 104 աշխատակիցներ բերման են ենթարկվել բողոքի ցույց ծրագրելու համար, հայտնում է Reuters-ը։ Աշխատողները բողոքում են երկրի հարավում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձերի համար։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ աշխատակիցները նախատեսում էին երթ անցկացնել առանց պաշտոնական թույլտվության։ Կանչեպուրամի շրջանի ոստիկանության խոսնակ Սանկար Գանեշը հայտնել է, որ մոտ 100 աշխատակից կալանավորվել է կանխարգելիչ նպատակներով:

Անցյալ շաբաթվա սկզբին գործադուլ էր տեղի ունեցել կորեական ընկերության գործարանում՝ Շրիպերումբուդուրում՝ Չենայի մերձակայքում: Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ վրաններ են խփել գործարանի շենքի մոտ և մասնակցում են ակցիային։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային ժամերի կրճատում։ Այս գործարանում աշխատում է 1800 աշխատակից։