Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է. պաղեստինցի հետազոտող
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Դրանով իսկ պարզ է դառնում, որ Իսրայել-Թուրքիա առևտրաշրջանառությունն ամենևին էլ դադարեցված չէ և չի էլ եղել․ գրում է Ermenihaber-ը:
«Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSAİD) անդամ «İÇDAŞ» ընկերությունը ցեմենտ և երկաթ է արտահանել Իսրայել:
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Չանաքքալե նահանգի նավահանգստից ընկերությանը պատկանող նավը շարժվել է ուղիղ Իսրայելի Հայֆա նավահանգիստ:
Ընկերության կողմից ապրանքների մատակարարման մասին բացահայտել է պաղեստինցի հետազոտող Նայիմ Էյյուբը:
Նա նշել է, որ սա Իսրայել մատակարարումների միակ դեպքը չէ. նավահանգիստներից դուրս եկած նավերի երթուղուց պարզ է դարձել, որ Հայիֆա այլ նավեր ևս ուղևորվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել:
Ըստ պաղեստինցու՝ ընկերությունը նույնիսկ չի մտահոգվում երրորդ երկրների տարածքով մատակարարումներ իրականացնելու մասով:
Էյյուբի տեղեկություններով՝ Իսրայել արտահանումների համար տևական ժամանակ ընկերությունն օգտագործում է 11 նավ: