Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար․ այս մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին, գրում է РИА Новости-ն։
Իրանի նախագահի դիտարկմամբ, Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանների մեծ մասն անհրաժեշտ հումքը ստանում է Պարսից ծոցից։
Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր տնտեսական և բնապահպանական նկատառումներով երկրի մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։