Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացքի մեջ գտնվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտվեց 1,5:2,5 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հարիկա Դրոնավալիի (2502) հետ։ Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով կիսեց միավորը Ռամեշբաբու Վայշալիի (2498) հետ։
Էլինա Դանիելյանը (2393) սևերով պարտվեց Դեշմուխ Դիվյային (2483):
Աննա Սարգսյանը (2364) սպիտակներով ոչ ոքի խաղաց Սաչդև Տանյայի (2386) հետ։
Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) և Չինաստանին (2,5:1,5):
Հնդկաստանի հավաքականը հաղթել էր Ջամայկային (3,5:0,5), Չեխիային (3,5:0,5), Շվեյցարիային (3:1), Ֆրանսիային (3,5:0,5) և Ղազախստանին (2,5:1,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։