Facebook-ի և Instagram-ի սեփականատերը որոշել է արգելափակել ռուսական ԶԼՄ-ները
Meta ընկերությունը, որին պատկանում է Facebook-ը, որոշել է արգելափակել ռուսական «Россия Сегодня» և «RT» պետական կառույցներն իր ցանցերից։
«Ուշադիր քննարկումից հետո մենք որոշել ենք ընդլայնել մեր պատժամիջոցները ռուսական պետական լրատվամիջոցների դեմ։ «Russia Today»-ին, «Россия Сегодня» -ին և նրանց հետ կապված այլ կազմակերպություններն այժմ արգելված են մեր հարթակներում ամբողջ աշխարհում՝ արտասահմանում միջամտելու փորձերի համար», – նշվել է հայտարարության մեջ:
Արգելափակումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Meta-ին, բացի Facebook-ից, պատկանում է WhatsApp մեսենջերը, ինչպես նաև Instagram և Threads սոցիալական ցանցերը։