19 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիայի քաղաքապետի թեկնածուներն աթոռ են շպրտել միմյանց ուղղությամբ

Բրազիլիայի քաղաքապետի թեկնածուներն աթոռ են շպրտել միմյանց ուղղությամբ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում քաղաքապետի թեկնածուների բանավեճը տգեղ ավարտ է ունեցել, երբ թեկնածուներից մեկը աթոռով հարձակվել է մրցակցի վրա, հաղորդում է CNN-ը։

Բանավեճի մասնակիցներ Խոսե Լուիս Դատենան և Պաբլո Մարշալը վիրավորանքներ են փոխանակել, ապա Դատենան աթոռը շպրտել է գործընկերոջ ուղղությամբ:

Մարշալը պահանջում է հիվանդանոցային բուժում էր պահանջում վնասվածքների համար։ Վերջինս Դատենայի դեմ,սեռական ոտնձգությունների մասին հին մեղադրանքներ էր բարձրաձայնել, որոնք անհիմն էին համարվում մի քանի տարի առաջ:

«Նա մի գործի մասին էր խոսում, որն արխիվացված է, և որը նույնիսկ ոստիկանությունը չէր քննել, քանի որ ապացույցներ չեն եղել: 11 տարի առաջ շատ լուրջ իրավիճակ է ստեղծել իմ ընտանիքում»,- նշել է Դաթենան:

Նա հեռացվել է բանավեճից, սակայն իր հայտարարության մեջ պնդել է, որ թեև ինքը սխալ է թույլ տվել, այդուամենայնիվ չի զղջում իր արարքների համար:

Մարշալի թիմը հայտնել է, որ նա հնարավոր է կրծքավանդակի շրջանում կոտրվածք է ստացել։ Հիվանդանոցից հայտնել են, որ նա վնասվածք է ստացել կրծքավանդակի և դաստակի հատվածում, բայց առանց որևէ լուրջ բարդության: Մարշալը համեմատել է աթոռի վրա հարձակումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հուլիսյան մահափորձի և 2018 թվականի ընտրությունների ժամանակ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դանակահարության հետ՝ Instagram-ում հրապարակելով բոլոր երեք հարձակումների պատկերը՝ «Ինչո՞ւ այսքան ատելություն կա» մակագրությամբ։