Ժաննա Անդրեասյանը հերքում է ինքն իրեն. ԿԳՄՍ նախարարի հակասական հայտարարությունները
Բոլոր դասագրքերը հասել են դպրոցներ։ սա Ուսումնական տարվա սկզբում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությունն էր, ասում էր՝ ուսումնական տարին լավ ենք սկսելու։ Բայց այդ դասագրքերը առեղծվածային պայմաններում անհետացան Ուսումնական տարվա մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց։ Պարզվում է աշակերտները 13 առարկա սովորելու են առանց դասագրքի․ 13 անուն դասագիրք այս տարի դպրոցներ չեն մտնելու, այդ թվում նաև 10-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի դասագիրքը։Նոր դասագիրք չկա, նախարարն ասում է՝ դասագիրք գրելու համար հայտ չի ներկայացվել։ Դրա փոխարեն դպրոցներում կլինեն՝ թղթապանակներ։