27 Նոյ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Իսրայելին և Պաղեստինին կոչ են արել դադարեցնել կրակը

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Իսրայելին և Պաղեստինին կոչ են արել դադարեցնել կրակը

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները
համատեղ հայտարարություն են ընդունել, որով պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին
կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

 «ԱՊՀ արտգործնախարարները
կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել հրադադար
և բացել մարդասիրական միջանցքներ՝ խաղաղ բնակիչների ելքի համար»,- նշված է հայտարարությունում։

 ԱՊՀ ԱԳ նախարարների
խորհրդի նիստը և ԱՊՀ գագաթնաժողովը տեղի են ունեցել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։