Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն ՌԴ-ն. Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն
ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը: այս մասինհայտարարել
է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեսկովը նաև հավելել
է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ չնայած
նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին:
ՌԴ նախագահ Պուտինը
սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել
Մոսկվայում:
Նրա խոսքով՝ վերջնարդյունքը
պետք է խաղաղության համաձայնագիրը լինի: