27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի Վագիֆ Խաչատրյանը․ Արման Թաթոյան

Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի Վագիֆ Խաչատրյանը․ Արման Թաթոյան

Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի կողմից
մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված
է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի»
կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի»
68-ամյա Վագիֆ Խաչատրյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը։

«Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել
են 4 զինված ոստիկանի ներկայությամբ անօգնական վիճակում գտնվող 68-ամյա մարդու
տատապանքի կադրեր` այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ
հասարակության մեջ տարածելու համար:

Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների
ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության
մեջ դատապարտված տառապանքների:

Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք
մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն
համարում:

Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ
Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ,
չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր:
Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:

Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների
հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր
քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:

Նրանց հանցավոր արարքները շարունակվելու
են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը,
ինչպես նաև պատախանատվության բացակայությունը», – գրել է Թաթոյանը։