Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ․ Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։
«Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված պայմանագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- ասել է նա։
Զոհրևանդը կրկնել է նաև պաշտոնական Թեհրանի պնդումները առ այն, որ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Իրանցի քաղաքական գործիչը նշել է, որ եվրոպական երկրների կառավարությունները փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, որպեսզի խոչընդոտեն Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործընթացին։