16 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շախմատային Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց անգլիացիներին

Շախմատային Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց անգլիացիներին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։

Հայկ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով պարտության մատնեց Նիկիտա Վիտյուգովին (2676)։ Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Դևիդ Հաուելի (2677) հետ, Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով խաղաղ արդյունք գրանցեց Մայքլ Ադամսի (2661) հետ պարտիայում, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ (2619) սևերով միավորը կիսեց Գևեյն Ջոնսի (2646) հետ:

Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր։

Հայաստանի հավաքականն առաջին 6 տուրերում հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):

Անգլիայի հավաքականը հաղթել էր Տայպեյին (3,5:0,5), Մեքսիկային (3:1), Ավստրալիային (2,5:1,5), Իտալիային (3:1),  ոչ ոքի էր խաղացել Դանիայի և Վրաստանի հետ։

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։