Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Գուլրուխբեգիմ Տոխիրժոնովային (2380)։ Մարիամ Մկրտչյանը (2328) սևերով պարտվեց Կարիսա Յիպին (2386)։
Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Իրինա Կրուշին (2396)։ Աննա Սարգսյանը (2364) սևերով պարտվեց Ալիս Լիին (2384)։
Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր։
Առաջին 6 տուրերում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) և Չինաստանին (2,5:1,5), պարտվել էր Հնդկաստանին (1,5:2,5):
ԱՄՆ-ի հավաքականը հաղթել էր Հորդանանին (4:0), Ֆիլիպիններին (3,5:0,5), Կանադային (3,5:0,5), Նիդերլանդներին (3,5:0,5), Շվեյցարիային (2,5:1,5), պարտվել էր Մոնղոլիային (1,5:2,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։