Հյուսիսային Կորեան աղբով լցված ավելի քան 160 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա. այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Մոտ 30 պարկ աղբ է հայտնաբերվել կենտրոնական Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններում և մայրաքաղաքի տարածքում։
Օդապարիկները լցված են եղել կենցաղային աղբով` թուղթ և պլաստիկ շշեր։ Վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։
Թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային Կորեան օգտագործել են միմյանց տարածք փուչիկներ ուղարկելու տեխնոլոգիան 1950-ական թվականների Կորեական պատերազմից հետո իրենց քարոզչական արշավների ժամանակ։