16 Նոյ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկա 1-1,5 ամսում իշխանություններից ազատվելու լայն հնարավորություն է բացվելու․ Նարեկ Մալյան

Առաջիկա 1-1,5 ամսում իշխանություններից ազատվելու լայն հնարավորություն է բացվելու․ Նարեկ Մալյան

Երբ ինձ ապօրինի ձերբակալեցին, նախ պահեցին ԱԱԾ-ում։ Այդ ժամանակ Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս, չգիտեմ զգացողություն է, որ կորուստը նոր եմ ապրում․ այս մասին հայտարարել է Նարեկ Մալյանը՝ Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո։

«Բավականին լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, հատկապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ։ Վերջնականապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալների դուրսմղման գործընթաց է գնում։ Վրաստանում ԵԵԽՎ-ն կհայտարարի, որ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանում, դա կլինի մեկնարկ, բավականին արյունալի փողոցային պայքար են պլանավորում լիբերալները Վրասատանում։ Դա վերջին կռիվն է լինելու այս տարածաշրջանը աղբից մաքրելու համար և բավական լայն հնարավորություն է բացում մեզ համար՝  առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում ազատվելու դավաճան իշխանություններից։

Բոլորին պարզ է, որ այս իշխանությունների աղբյուրը ժողովուրդը չէ, այլ արտաքին ուժերն են։ Այս ընթացքում մենք կտեսնենք, թե որ արտաքին ուժը՝ դա լինի Արևմուտքը․ թե Ռուսաստանը, իր վրա պատասխանատվություն կվերցնի  այս իշխանությունների ապօրինությունների համար»,- ասել է նա։

Մալյանի խոսքով՝ մեծ կապ ունի, թե Հայաստանում ով կառաջնորդի ընդիմության ցույցերը, բայց այս պահին առաջնորդ չի տեսնում։