Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ մյուս
երկրների նկատմամբ․ այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարել
է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Վրաստանը նույնպես դուրս եկավ Համագործակցությունից,
ըստ էության, Ուկրաինան այնտեղ չէ, և «մեծ հարցեր կան Մոլդովայի վերաբերյալ»։
Լուկաշենկոյի կարծիքով՝ այս ամենը չպետք է հանգիստ դիտարկել դրսից,
քանի որ Արևմուտքը «կոտրելու, թուլացնելու և իր շահերին ստորադասելու» ջանքեր է գործադրում։
«Ուստի մենք պետք է քննադատաբար վերաբերվենք այն ամենին,
ինչ կատարվում է ԱՊՀ-ում և «մեր գլուխները չթաղենք ավազի մեջ»։ «Եկեք դա իրականացնենք,
և մեզ կրկին կմիանան նրանք, ովքեր այսօր իրենց խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ
տեղ արտասահմանում, իսկ այնտեղ, ընդհանուր առմամբ, նրանք քիչ են պատկերացնում, թե որտեղ
են գտնվում մեր երկրները»,- նշել է Բելառուսի նախագահը։