Բուդապեշտում Դանուբում ջրի մակարդակի բարձրացման պատճառով քաղաքի կենտրոնում, այդ թվում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ջրհեղեղներ են սկսվել, հայտնում է Index-ը։
Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Հունգարիայի մայրաքաղաքում գետը իր գագաթնակետին կհասնի շաբաթ օրը, իսկ ջրի մակարդակը կպահպանվի մոտ մեկ շաբաթ։ Ճանապարհները մասամբ արգելափակված են, նավարկությունը՝ դադարեցված։ Էներգետիկ MVM Group ընկերությունը զգուշացրել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր ընդհատումների մասին։ Բուդապեշտի մետրոպոլիայի մաս կազմող Կիսորոշի քաղաքը հեղեղումների պատճառով ամբողջությամբ կտրվել է։