28 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տա, որ մեծ պետությունները  օգտագործեն մեզ. Կալաձե

Թույլ չենք տա, որ մեծ պետությունները օգտագործեն մեզ. Կալաձե

Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները իրենց շահերի համար մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է «Կվիրա» գործակալությունը։

Կախա Կալաձեի խոսքով՝ գլխավորը երկրի շահն է, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ-ի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան գտնվելու համար, Թբիլիսիի քաղաքապետն ասել է, որ ցույցերի մասնակիցներից ոմանք քարերով ու «մոլոտովի կոկտեյլներով» հարձակվել են նրանց վրա։

«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ երկրում ուկրաինացում տեղի ունենա։ Վրաստանում խաղաղությունը կպահպանվի, ինչքան էլ մեզ սպառնան, ինչքան էլ մեր դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Մենք միշտ հետամուտ ենք լինելու մեր երկրի ու ժողովրդի շահին», – հայտարարել է Կալաձեն։