28 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը. Զախարովա

Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը. Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ դրանք հակասում են ողջամտությանը և իրականությանը, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ նրանք (Հայաստանը) դեռ այնտեղ  են (ՀԱՊԿ-ում) մնում: Եթե նրանք մնան, դա նշանակում է, որ դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում: Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը», – նշել է Զախարովան: