Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։
Հայկ Մարտիրոսյանը (2667) սևերով ոչ ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի (2715), Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով՝ Պետեր Լեկոյի (2666), Գաբրիել Սարգսյանը (2646) սևերով՝ Սանան Սյուգիրովի (2644) հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բենջամին Գլեդուրային (2628):
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):
Հունգարիայի հավաքականը հաղթել էր Սալվադորին (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (2,5:1,5), Իտալիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), Լիտվային (2,5:1,5), պարտվել էր Հնդկաստանին (1:3):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։