16 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային ռադիոյում փակցված նոր ժամացույցները մի քանի քայլանի կոմբինացիա է. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյում փակցված նոր ժամացույցները մի քանի քայլանի կոմբինացիա է. Գարեգին Խումարյան

Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս ժամանակը՝ ըստ տարբեր մայրաքաղաքաների ժամային գոտիների (hյուրանոցների նախասրահներում այդպիսի բան տեսած կլինեք): Այո, դրանցից մեկը Բաքվի ժամանակն է ցույց տալիս, որն ի դեպ նույն Երևանի ժամանակն է, մեկը՝ Անկարայինը: Կան նաև ուրիշ քաղաքներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հանրային ռադիյո նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ Ըստ նրա՝ տնօրենի ժ/պ Արմեն Քոլոյանը մի քանի նպատակ է հետապնդում այդ քայլով.

«1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է:

  1. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի:
  2. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք: Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում հաճախակի ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»: Կա ու շատ»,- գրել է Խումարյանը։

Նրա խոսքով՝ Հանրային ռադիոյի լրագրողները, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, խնդիրը բարձրաձայնել են օրենքի սահմաններով։

Խումարյանը իր հաջակցությունն է հայտնել աշխատողներին ու նշել.

«Մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք, իսկ մենք համառորեն քննարկում ենք դրա նպատակահարմարությունը»,- եզրափակել է ռադիոյի նախկին տնօրենը։