20 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում փախստականների թիվը նոր ռեկորդի է հասել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո

Գերմանիայում փախստականների թիվը նոր ռեկորդի է հասել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո

Գերմանիա է ժամանել գրեթե 3,5 միլիոն մարդ՝ փախստականների թիվը հասցնելով ռեկորդային ցուցանիշի․ հայտնում է գերմանական Neue Osnabrücker Zeitung (NOS) թերթը։

Հոդվածում նշվում է՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին Գերմանիայում ընդհանուր առմամբ ապրում էր մոտ 3,48 մլն փախստական։

Այս թիվը գրեթե 60 հազարով ավելի է, քան 2023 թվականի վերջում։ 1950-ականներից ի վեր գրանցած ամենաբարձր ցուցանիշն է։

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում գրեթե 1,18 մլն ուկրաինացի փախստական կա։