Անվտանգության «նոր մոդել»․ հայրը տեսախցիկ է տեղադրել աղջկա գլխին
Պակիստանում հայրը հսկայական տեսախցիկ է ամրացրել դստեր գլխին, քանի որ անհանգստանում էր նրա անվտանգության համար․ հայտնում է Times of India-ն։
Տեսանյութը հրապարակվել է X սոցիալական ցանցում՝ 12 օրում հավաքելով 18,4 հազար դիտում։ Գրառումը վերնագրված է «Անվտանգության նոր մակարդակ»:
Աղջիկը, որ կրում է անվտանգության «նոր մոդել», չի դժգոհում․ ծնողները փորձում են նրա համար անվտանգ կյանք ապահովել։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Պակիստանը 164-րդն է կանանց նկատմամբ ամենադաժան վերաբերմունք ունեցող երկրների շարքում։ Forbes-ի փոխանցմամբ էլ Պակիստանում կին լինելը նշանակում է մշտապես լինել խտրականության և բռնության վտանգի տակ։