Լիտվան Ուկրաինային ջերմաէլեկտրակայան է փոխանցելու
Լիտվայում ապամոնտաժում են մի ամբողջ ՋԷԿ՝ Ուկրաինային փոխանցելու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ուկրաինական Unian հրատարակությունը։
Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր՝ Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են բոլոր ջերմաէլեկտրակայանները, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում Խարկովին։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է այցելել։ Նա ասել է՝ եկել է քննարկելու եվրոպական աջակցությունը և G7-ի վարկավորման առաջընթացը։
Եվրամիությունը 35 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի Ուկրաինային աջակցության շրջանակում: