15 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն շախմատային թիմ

ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն շախմատային թիմ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։

Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, աշխարհի թիմային չեմպիոն։

Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էր Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ կազմակերպության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Արարողությունը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ այս օրերին անցկացվում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան։

 

Ռազմագերիներ