Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սպանվել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը, գրում է SKY News-ը։
Նշվում է, որ Աքիլը սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած հարձակման հետևանքով: «Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է «Հեզբոլլահի» օպերատիվ համակարգի ղեկավար և «Ռադվան» ուժերի փաստացի հրամանատար Իբրահիմ Աքիլին, ինչպես նաև Գալիլեայի գրավման «Հեզբոլլահի» ծրագրի առաջնորդին», – ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։