Ինձ հենց նոր «Զվարթնոց»-ում ձերբակալեցին` Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման պահանջի հիման վրա. Լապշին
Ինձ հենց նոր ձերբակալեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման պահանջի հիման վրա․ գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Ինձնից վերցրել են անձնագիրս, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության անցակետում: Իրավիճակը շատ տհաճ է, անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկանում եմ «կալանավորել» բառը»։