Հայաստանի Անկախության 33-րդ ամյակին Եռաբլուր զինվորական պանթեոնն էր մարդաշատ։ Տոնակատարության փոխարեն ողբ, սուգ ու վրեժխնդրության զգացողություն էր։
Զոհված զինծառայողների ծնողները երրորդ տարին անընդմեջ այնտեղ են դիմավորում լուսաբացը՝ միայնակ չթողելով տղաներին, միևնույն ժամանակ չթողելով գործող իշխանությունը մուտք գործի Եռաբլուր սրբավայր։