11 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ հայ-ադրբեջանական շփումների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ հայ-ադրբեջանական շփումների մասին

– Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոյեմբերի վերջին Հայաստանի
ներկայացրած առաջարկների փաթեթում դրական առաջընթաց է նկատվում։

– «Նոյեմբերի 30-ին սահմանին հանդիպում է կայացել
երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարության և փոխվարչապետերի
հետ։ Այն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում։ Կողմերը փոխադարձաբար փոխանակել
են փաստաթղթեր հանձնաժողովի աշխատանքի կանոնները որոշելու համար»:

-Հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատմական
հնարավորություն է ստեղծվել։ Անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի
երկրների միջև։

– Մենք բազմիցս առաջարկել ենք Հայաստանին բանակցություններ վարել երկկողմանի հիմքով։
Թուրքիան նաև Հայաստանին է հարևան։ Թուրքիայի ներկայությունը բանակցությունների սեղանի
շուրջ ձեռնտու է նաև Հայաստանին։

– Զորքերի դուրսբերման առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար։
Մեր -սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն
ադրբեջանցի զինվորները։