16 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները ոչ ոքի խաղացին

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները ոչ ոքի խաղացին

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ, մրցափուլում 2-2 հաշվով ավարտեց դիմակայությունը Ուկրաինայի թիմի հետ:

Հայկ Մարտիրոսյանը` սևերով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ գրանցեցին: Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց և միավոր փրկեց Հայաստանի հավաքականի համար:

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց Իսպանիայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր։

Լիլիթ Մկրտչյանը (2366) սևերով պարտվեց Սարասադատ Խադեմալշարիեհին (2468), Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով պարտություն կրեց Սաբրինա Վեգա Գուտիերեշի (2374) հետ պարտիայում։

Էլինա Դանիելյանը (2393) սև ֆիգուրներով հաղթեց Ան Մատնաձեին  (2338), Աննա Սարգսյանը (2364) սպիտակներով հաղթեց Մոնիկա Կալսետա Ռուիսին (2199)։