22 Սեպ
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
15.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անձրև, կարկուտ և մառախուղ, առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Անձրև, կարկուտ և մառախուղ, առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Սպտեմբերի 22-24-ը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-ին և 23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։

Սպասվում է նաև մառախուղ՝ առանձին վայրերում: Սեպտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 22-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։