
Իրանում պայթյունից զոհեր ու տուժածներ կան
Իրանի արևելյան Հարավային Խորասան նահանգի հանքահորում գազի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել, 17-ը՝ տուժել, 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Պայթյունի ժամանակ այնտեղ աշխատել է 69 հանքափոր։
Հանքահորում տեղի ունեցած պայթյունը հրդեհի չի հանգեցրել, մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել թունելներում մեթանի արտանետումը: