16 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շախմատային օլիմպիադա․ կանանց Հայաստանի հավաքականը 5-րդն է, տղամարդկանց թիմը՝ 6-րդը

Շախմատային օլիմպիադա․ կանանց Հայաստանի հավաքականը 5-րդն է, տղամարդկանց թիմը՝ 6-րդը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց  Համաշխարհային շախմատային օլիմպիադան։

Վերջին տուրում (11-րդ) Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց իրանցիներին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով հաղթեց Փարհամ Մաղսուդլուին (2723)։ Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեի (2714) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բարդիա Դանեշվարին (2598)։ Կարեն Գրիգորյանը (2569) սևերով հաղթեց Սինա Մովահեդին (2528):

Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր և լրացուցիչ ցուցանիշով 6-րդն է։ Նույնքան միավոր ունեն նաև ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Չինաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք նույն հերթականությամբ 2-5-րդ տեղերում են։

Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին և վաստակեց 17 միավոր։

Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Դինարա Վագներին (2452), Մարիամ Մկրտչյանը (2328) սևերով ոչ ոքի խաղաց Սաբրինա Էլիզաբետ Պայեցի (2455) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Յոզեֆին Հայնեմանին (2316), Աննա Սարգսյանը (2364) սևերով ոչ ոքի խաղաց Մոնիկա Լար Շուլսեի (2283) հետ։

Լրացուցիչ ցուցանիշներով մեր կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։