17 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

(մի հարցազրույցի
հետքերով)

 Նիկոլի վերջին
հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետստախոսություն: Եվ որպեսզի
այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին
խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող
գլխին:

Փորձենք միասին
վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների:

Արցախ

 Այո՛, Արցախ Նիկոլի
մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 ժամանոց հարցազրույցում խոսք անգամ
չհնչեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության հիմնախնդիրների, անգամ
Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մասին: Զրո
սրտացավություն, զրո բարոյականություն, զրո պատասխանատվություն: Ու այն էժան
«կռուտիտը», թե հարցազրույցնարտաքին քաղաքականության մասին է, չի ծածկում Նիկոլի
հոգու և մտքի հսկայական անցքերը, որովհետև այս հարցերն իրականում արտաքին
քաղաքականության հարցեր են:

 Բացի դրանից, «Երևանի
զավթումը» օպերացիան հիմնավորելու փորձերի համար նա գտավ ժամանակ:

 Գրանադա

 Իշխանական
քարոզչամեքենայի՝ Գրանադայի գագաթնաժողովը որպես «Հաղթել ենք» ֆռիկ-շոու
ներկայացնելու ճիգերնայնքան խղճուկ ու դատարկ էին, որ Նիկոլը փորձեց անձամբ մտնել
այդ տապալված թեմայի մեջ: Թե ինչ զավեշտալի է իսպանական այդ քաղաքում տեղի ունեցած
միջոցառման շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ ընդունված երկու
հայտարարությունները որպես հաղթանակ ներկայացնելը, շատ է խոսվել և գրվել:
Ավելացնեմ ընդամենը մեկ փաստարկ, որ բավարար ուշադրության չի արժանացել:

 Գրանադայի հանդիպումն
առհասարակ այնպիսի տապալում էր, որ կազմակերպիչներն անգամ չեղարկել էին
գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսը՝ այդքան ասելիք չկար պրեսս-կոնֆերանսին սպասող
700 լրագրողներին:

Համաձայնեք, որ եթե
անգամ փոքր հաջողության պատմություն գրանցվեր, PR-ի խրոնիկ կարիք ունեցող ԵՄ
ղեկավարներն առիթը բաց չէին թողնի: Ուստի Գրանադայի շուրջ փաշինյանական աղմուկը
«փոթորիկ մի բաժակ ջրում» շարքից էր:

Հայաստան-ԵՄ-Ռուսաստան

Նիկոլի գեոպոլիտիկ
կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված
սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝
«սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա
զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը
մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը:

Առավել զավեշտալի էր
«в постели с Брюселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ
են նախկինները մեղավոր, որ 2017թ.-ին ԵՄ-ի հետ ստորագրել էին Համապարփակ և
ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA-ն:

Նախ, Փաշինյանի
այսօրվա գեոպոլիտիկ խաղերը ԵՄ-ի հետ բացարձակ կապ չունեն CEPA-ի հետ: Երկրորդ,
CEPA-ն իրականում իմպլեմենտացիայի խայտառակ ցածր մակարդակ ուներ, և ռեալ
ռեֆորմների ու գործողությունների կատարողականը շատ ցածր է: Եվ վերջապես ամենակարևորը.
CEPA-ն Արցախի հարցով երաշխավորում էր ԵՄ-ի կողմից հայանպաստ քաղաքականություն՝
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և երաշխավորմամբ:

Կարճ ասած, «Սերժի
պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ
ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր:

Ի դեպ, Սերժի
ժամանակներից սկիզբ առած և հետո բարեհաջող տապալված վիզաների ազատականացման
երկխոսության մեկնարկի մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ գործ, չկա:

 Նույնքան զավեշտալի
էին Հռոմի ստատուտի կապակցությամբ փաշինյանական բացատրությունները:

Նախ, Ռուսաստանում շատ
լավ գիտեն և արձանագրել են այն փաստը, որ Նիկոլը ներել և ներում է Ալիևին հայերի
նկատմամբ ցանկացած ագրեսիա և ռազմական հանցագործություն: 44-օրյա պատերազմից հետո
Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել գեթ մեկ քաղաքական քայլ՝ Ադրբեջանին պատասխանատվության
կանչելու, թեպետ առկա էին հսկայական փաստական բազա, միջազգային մեխանիզմներ և
բարենպաստ միջավայր (օրինակ՝ Եվրոպառլամենտի համապատասխան բանաձևերը և ԵԽԽՎ
մոնիտորինգային մեխանիզմները գործադրելու՝ ռուս-վրացական նախադեպը):

Եվ երկրորդ, եթե անգամ
Վ. Պուտինի միջազգային հետապնդման մեկնարկը և Հայաստանի ՍԴ-ի կողմից ստատուտի՝ ՀՀ
Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ժամկետները պարզապես համընկել էին, ապա
բացարձակ խնդիր չէր այդ դեպքում հետաձգել փաստաթղթի վավերացումն ԱԺ-ում: Այս
փաստերը բավարար են պաշտոնական Մոսկվային Նիկոլի «պարզաբանումների»
արժանահավատությունը մերժելու համար:

Գերմանական երկաթե
կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ,
կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի
շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…

Նիկոլի մյուս ստերի
հերձումը, որ հնչել են այդ հարցազրույցում, կշարունակեմ հաջորդ հոդվածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.10.2023թ.