27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Լենքորանի
շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական
ծառայության հանրապետական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի
ժամանակով 19։54-ին։

3,6 մագնիտուդ
ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Բնակավայրերում այն
զգացվել է 3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով
տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։