Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն են ստացել. Էրդողան
Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն են ստացել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նյու Յորքի «Թուրքական տանը» ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է՝ նպաստել տարաձայնությունների վերացմանը, խաղաղությանը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք անսասան ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը։ Ժամանակակից աշխարհին այս սկզբունքների կարիք ունի ավելի քան երբևէ»,- ընդգծել է նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել բազմաբևեռ աշխարհակարգը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած երկբևեռ աշխարհը, ինչպես նաև միաբևեռ աշխարհը, մնացել են պատմության մեջ»,- հայտարարել է Էրդողանը` կոչ անելով բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների շահերը չեն կարող որոշել համաշխարհային գործընթացների ընթացքը։ Աշխարհը հինգից ավելի տերություններ ունի, և ես կրկին կհայտարարեմ այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։