Եվրամիությունը վերահաստատել է իր համերաշխությունը
Իսրայելին՝ կրկին կոչ անելով Գազայի հատվածին «սննդի, ջրի և դեղորայքի
հասանելիության» իրավունք ապահովել՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:
«Մենք չպետք է մոռանանք, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Բայց,
իհարկե, նա պետք է դա անի միջազգային իրավունքի, ներառյալ միջազգային հումանիտար
իրավունքի համաձայն։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է, որը կրկնվում է
ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ տարածաշրջանում և տեղում գործընկերների հետ մեր
շփումներում», – հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ
Փիթեր Ստանոն:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու համար
պատանդների արագ ազատ արձակումը։