Մեկ տարի առաջ, Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ, բրիտանական BBC֊ն բավականին ծավալուն վավերագրական ֆիլմ հրապարակեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։ Ֆիլմում Էրդողանը ներկայացվում էր որպես ոչ դասական կերպարի դիկտատոր, որը կանգ չի առնում ոչնչի առաջ։