23 Սեպ
2024
19° c ԵՐԵՎԱՆ
18.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանը մերժված է Կանադայում. կանադահայ գործիչ

Ալեն Սիմոնյանը մերժված է Կանադայում. կանադահայ գործիչ

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա, եթե անգամ այն քաղաքական պայմանավորվածություն է, հայ համայնքի համար ընդունելի չէ. ABC media-ի հետ զրույցում ասել է կանադահայ հասարակական, քաղաքական գործիչ Ժան Հալաջյանը։

Կանադահայ քաղաքական գործիչը նշել է, որ հատկապես Ալեն Սիմոնյանի նկարագրով մեկը, որ այսօր չի արդարացնում Սփյուռքի ակնկալիքներն իր զբաղեցրած պաշտոնում, չի կարող այցելել իրենց։

Կանադայի հայ համայնքին չի գոհացրել նաև այն, որ հանդիպումը նախատեսված էր ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն ՔՊ-ն որոշել էր միայնակ մեկնել Կանադա։

«Մեր համայնքը, հատկապես մեր Հայ Դատի հանձնախումբն ու ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ խոսեց հարցի խորքային կողմերի մասին։ Ես անձնապես ուրախ եմ, որ Ալեն Սիմոնյանը մերժված է Կանադայում, որ նման մարդը չի գալու Կանադա»,-ասել է նա։