Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին, որում, մասնավորապես, փոխվել է արտաքին գործերի նախարարը․ գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սիրիայի նախագահի գրասենյակին։
«Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից։
Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, որն ավելի վաղ Միքդադի տեղակալն էր։