25 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլարի․ Էրդողան

Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլարի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցչությունում՝ «Türkevi»-ում (թուրքական տուն) ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ․ գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը իր գոհունակությունն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած վերջին դրական զարգացումների կապակցությամբ:

Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջառությանը, հայտնել է, որ 2023-ին այն կազմել էր 30 մլրդ դոլար, իսկ այս տարի նա ակնկալում է, որ այն կարող է հասնել 100 մլրդ դոլարի:

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին սպասվող ընտրությունների արդյունքներից, Թուրքիան շարունակելու է Ամերիկայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը:

Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև կայացած ռազմավարական մեխանիզմի վերջին հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարին, ռազմարդյունաբերությանը, էներգետիկային և շրջակա միջավայրին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով բանակցությունների նոր մեխանզիմներ են ստեղծվել: