Wizz Air, British Airways, Azerbaijan Airlines ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իսրայել: Պատճառն Իսրայելի և Լիբանանի միջև փոխադարձ ավիահարվածներն են, գրում է Times of Israel-ը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Ընդհանուր առմամբ, հասցվել է 1,600 հարված: